воскресенье, 10 июля 2011 г.

Օդնոկլասնիկային ծանոթության անհաջող ավարտը

Շատերն են գրանցված օդնոկլասնիկիում նոր ծանոթներ ձեռք բերելու, դասընկերներին գտնելու և գուցե այլ նպատակներով, իսկ թե ինչ նկատի ունեմ այլ նպատակներ ասելով, դրա մասին էլ հիմա կխոսենք: Սամվել անունով մեկը, օդնոկլասնիկիում գրանցված որպես Հայկ, ծանոթանում է Անի անունով մի աղջկա հետ և երկար բանակցություններից հետո հանդիպում նրա հետ: Հուլիսի 7-ին նրանք հանդիպում են Նորքի 2-րդ զանգվածի շատրվանների մոտ, և տղան աղջկան խաբելով, վերցնում է նրա հեռախոսը, պայուսակը, դրամապանակը և փախչում, ընդհանուր առմամբ աղջկան պատճառելով 100.000 դրամի վնաս: Երեկ կեսգիշերին ոստիկանները բերման ենթարկեցին Սամվելին: Կատարվում է հետաքննություն, սակայն Անին դժվար, թե մոռանա իր անհաջող ծանոթությունը: Իսկ դուք հիշեք, որ ինտերնետային ծանոթությունները միշտ վերջանում են անակնկալով: Սակայն այն կլինի հաճելի, թե տհաճ արդեն կախված է Ձեր բախտից : ))))


Комментариев нет:

Отправить комментарий