Facebook սոցիալական ցանցը սկսել է սոցիալական գովանզդների շարք, ուղղված դժվար դաստիարակվող երեխաներին ճիշտ ուղու վրա կանգնեցնելուն: «Մենք հավատում ենք, որ ուսուցիչների և երեխաների ծնողների հետ համատեղ աշխատանքը կօգնի դեռահասներին խոսելու սեփական խնդիրների մասին, ինչպես նաև կդադարեցնի պատանեկան խուլիգանությունը»,-հայտարարել է Facebook-ի ներկայացուցիչ Շերիլ Սանդբերգը: Արդեն այս ամառ սոցցանցում կտեղադրվեն գովազդներ «Խուլիգանություն մի արա, խոսիր» խորագրով, իսկ աշնանը,երբ երեխաները կվերադառնան դպրոցներ, Facebook-ը կգործարկի հատուկ հավելված, որը թույլ կտա անմիջապես հայտնել կիբերխուլիգանությունների մասին:

Комментариев нет:
Отправить комментарий