Ներկայումս Ռուսաստանից, Մեծ Բրիտանիայից և Կանադայից մի խումբ մասնագետներ աշխատում են մի նախագծի վրա, որի շնորհիվ Ձեզանից յուրաքանչյուրը կկարողանա ուղիղ եթերում տեսնել իրեն տիեզերքում տեղադրված տեսախցիկների միջոցով: Նախատեսվում է տեղադրել երկու տեսախցիկ, որոնցից մեկը կցուցադրի 3,25 կադր վայրկյանում: Սակայն ձեզ տիեզերքից տեսնելու համար պետք է վառ գույնի շոր հագնեք, որը կտարբերվի շրջապատի գույներից և պետք է պառկեք գետնին: Դա բավական է, որ ցանկացողները կադրի վրա երկու մեգապիքսել տեղ զբաղեցնեն: Ծրագրի ավարտը նախատեսված է 2012 թվականի կեսերին: Հուսանք մինչև աշխարհի վերջը կհասցնենք օգտվել այդ ծրագրից ; ))
воскресенье, 10 июля 2011 г.
Դուք ուղիղ եթերում տիեզերքից !!!!
Ներկայումս Ռուսաստանից, Մեծ Բրիտանիայից և Կանադայից մի խումբ մասնագետներ աշխատում են մի նախագծի վրա, որի շնորհիվ Ձեզանից յուրաքանչյուրը կկարողանա ուղիղ եթերում տեսնել իրեն տիեզերքում տեղադրված տեսախցիկների միջոցով: Նախատեսվում է տեղադրել երկու տեսախցիկ, որոնցից մեկը կցուցադրի 3,25 կադր վայրկյանում: Սակայն ձեզ տիեզերքից տեսնելու համար պետք է վառ գույնի շոր հագնեք, որը կտարբերվի շրջապատի գույներից և պետք է պառկեք գետնին: Դա բավական է, որ ցանկացողները կադրի վրա երկու մեգապիքսել տեղ զբաղեցնեն: Ծրագրի ավարտը նախատեսված է 2012 թվականի կեսերին: Հուսանք մինչև աշխարհի վերջը կհասցնենք օգտվել այդ ծրագրից ; ))
Օդնոկլասնիկային ծանոթության անհաջող ավարտը
Շատերն են գրանցված օդնոկլասնիկիում նոր ծանոթներ ձեռք բերելու, դասընկերներին գտնելու և գուցե այլ նպատակներով, իսկ թե ինչ նկատի ունեմ այլ նպատակներ ասելով, դրա մասին էլ հիմա կխոսենք: Սամվել անունով մեկը, օդնոկլասնիկիում գրանցված որպես Հայկ, ծանոթանում է Անի անունով մի աղջկա հետ և երկար բանակցություններից հետո հանդիպում նրա հետ: Հուլիսի 7-ին նրանք հանդիպում են Նորքի 2-րդ զանգվածի շատրվանների մոտ, և տղան աղջկան խաբելով, վերցնում է նրա հեռախոսը, պայուսակը, դրամապանակը և փախչում, ընդհանուր առմամբ աղջկան պատճառելով 100.000 դրամի վնաս: Երեկ կեսգիշերին ոստիկանները բերման ենթարկեցին Սամվելին: Կատարվում է հետաքննություն, սակայն Անին դժվար, թե մոռանա իր անհաջող ծանոթությունը: Իսկ դուք հիշեք, որ ինտերնետային ծանոթությունները միշտ վերջանում են անակնկալով: Սակայն այն կլինի հաճելի, թե տհաճ արդեն կախված է Ձեր բախտից : ))))
Подписаться на:
Сообщения (Atom)


