вторник, 12 июля 2011 г.

Facebook-ը կդաստիարակի խուլիգաններին



Facebook սոցիալական ցանցը սկսել է սոցիալական գովանզդների շարք, ուղղված դժվար դաստիարակվող երեխաներին ճիշտ ուղու վրա կանգնեցնելուն: «Մենք հավատում ենք, որ ուսուցիչների և երեխաների ծնողների հետ համատեղ աշխատանքը կօգնի դեռահասներին խոսելու սեփական խնդիրների մասին, ինչպես նաև կդադարեցնի պատանեկան խուլիգանությունը»,-հայտարարել է Facebook-ի ներկայացուցիչ Շերիլ Սանդբերգը: Արդեն այս ամառ սոցցանցում կտեղադրվեն գովազդներ «Խուլիգանություն մի արա, խոսիր» խորագրով, իսկ աշնանը,երբ երեխաները կվերադառնան դպրոցներ, Facebook-ը կգործարկի հատուկ հավելված, որը թույլ կտա անմիջապես հայտնել կիբերխուլիգանությունների մասին: 

Գլոնդելում հայ աղջիկը վրաերթի է ենթարկել ընկերոջը, իր մորը վիրավորելու համար



Գլենդելում ապրող 25-ամյա Թանգիկ Խուդավերդյանը ձերբակալվել էր վրաերթ կատարելու մեղադրանքով: Ականատեսները պատմում են, որ Թանգիկը 30 կմ/ժ արագությամբ հարվածել է տղային, որը ընկել է գետնին և հանելով հեռախոսը նկարել մեքենան և մեքենայի համարները, որից հետո աղջիկը երկրորդ անգամ է հարվածել տղային: Նրան տեղափոխել են հիվանդանոց, ուր բժիշկները հայտնել են, որ նա ունի կյանքի համար ոչ վտանգավոր վնասվածքներ ոտքերի և մեջքի շրջանում: Իսկ Թանգիկին տարել են ոստիկանություն, որտեղ նա հայտարարել է, որ իր նախկին ընկերը վիրավորել է իր մորը, իսկ ինքը ուղղակի կանգնեցրել է մեքենան տղայի ոտքի մոտ: )))

Զուգարանի թղթից պատրաստվածխ հարսանեկան զգեստների մրցույթ ԱՄՆ-ում

ԱՄՆ-ում կայացած հարսանեկան զգեստների մրցույթին ներկայացվել էր մոտ 1000 զգեստ, որոնք բոլորը պատրաստված էին զուգարանի թղթից: ))) Ժյուրին գնահատում էր զգեստների արտաքին տեսքը, դրանց կատարման յուրահատկությունը և նյութի օգտագործման նպատակահարմարությունը: Զուգարանի թղթից բացի թույլատրվել էր օգտագործել սոսինձ, սքոթչ և թելեր: Հաղթող է ճանաչվել  Միչիգանի նահանգից Սյուզան Բրենանը: Զգեստի ստեղծման համար նա օգտագործել էր 4 փաթեթ զուգարանի թուղթ, սքոթչ և սոսինձ: Իմ հաշվարկով ընդհանուր առմամբ զգեստի վրա նա ծախսել էր 13 դոլլար, սակայն մրցույթում հաղթելու համար նա ստացավ 1000 դոլլար; )))