Գլենդելում ապրող 25-ամյա Թանգիկ Խուդավերդյանը ձերբակալվել էր վրաերթ կատարելու մեղադրանքով: Ականատեսները պատմում են, որ Թանգիկը 30 կմ/ժ արագությամբ հարվածել է տղային, որը ընկել է գետնին և հանելով հեռախոսը նկարել մեքենան և մեքենայի համարները, որից հետո աղջիկը երկրորդ անգամ է հարվածել տղային: Նրան տեղափոխել են հիվանդանոց, ուր բժիշկները հայտնել են, որ նա ունի կյանքի համար ոչ վտանգավոր վնասվածքներ ոտքերի և մեջքի շրջանում: Իսկ Թանգիկին տարել են ոստիկանություն, որտեղ նա հայտարարել է, որ իր նախկին ընկերը վիրավորել է իր մորը, իսկ ինքը ուղղակի կանգնեցրել է մեքենան տղայի ոտքի մոտ: )))
Комментариев нет:
Отправить комментарий