понедельник, 11 июля 2011 г.

“Ուրվական” մեքենան վաճառվում է

Չնայած, որ այս մեքենան վարել հնարավոր չէ, RM Auction աճուրդների տան մասնագետները սպասում են, որ այն կվաճառվի բավականին արագ և շատ բարձր գնով: Նրանց կարծիքով մեքենան կվաճառվի 275.000-475.000 դոլլարով: Աշխարհում կա Pontiac Deluxe մակնիշի նմանատիպ երկու ավտոմեքենա, որոնք երկուսն էլ արտադրվել են 1939-1940թթ. Նյու-Յորքում կայանալիք մեքենաների համաշխարհային ցուցահանդեսի համար: Իմիջայլոց այն պատրաստված է օրգանական ապակուց, որը այն ժամանակ դեռ նոր էր հայտնագործվել և առաջին անգամ այդ ապակին գովազդվում էր հենց այս մեքենայի վրա: Հատուկ նրանց համար, ում հետաքրքրեց, թե ինչ է օրգանական ապակի, ասեմ, որ դա ապակու մի տեսակ է, որը սովորական ապակուց տարբերվում է փոքր խտությամբ ու փխրունությամբ, փափկեցման ցածր ջերմաստիճանով և բարձր առաձգականությամբ: 








Комментариев нет:

Отправить комментарий