понедельник, 11 июля 2011 г.
“Ուրվական” մեքենան վաճառվում է
Չնայած, որ այս մեքենան վարել հնարավոր չէ, RM Auction աճուրդների տան մասնագետները սպասում են, որ այն կվաճառվի բավականին արագ և շատ բարձր գնով: Նրանց կարծիքով մեքենան կվաճառվի 275.000-475.000 դոլլարով: Աշխարհում կա Pontiac Deluxe մակնիշի նմանատիպ երկու ավտոմեքենա, որոնք երկուսն էլ արտադրվել են 1939-1940թթ. Նյու-Յորքում կայանալիք մեքենաների համաշխարհային ցուցահանդեսի համար: Իմիջայլոց այն պատրաստված է օրգանական ապակուց, որը այն ժամանակ դեռ նոր էր հայտնագործվել և առաջին անգամ այդ ապակին գովազդվում էր հենց այս մեքենայի վրա: Հատուկ նրանց համար, ում հետաքրքրեց, թե ինչ է օրգանական ապակի, ասեմ, որ դա ապակու մի տեսակ է, որը սովորական ապակուց տարբերվում է փոքր խտությամբ ու փխրունությամբ, փափկեցման ցածր ջերմաստիճանով և բարձր առաձգականությամբ:
воскресенье, 10 июля 2011 г.
Դուք ուղիղ եթերում տիեզերքից !!!!
Ներկայումս Ռուսաստանից, Մեծ Բրիտանիայից և Կանադայից մի խումբ մասնագետներ աշխատում են մի նախագծի վրա, որի շնորհիվ Ձեզանից յուրաքանչյուրը կկարողանա ուղիղ եթերում տեսնել իրեն տիեզերքում տեղադրված տեսախցիկների միջոցով: Նախատեսվում է տեղադրել երկու տեսախցիկ, որոնցից մեկը կցուցադրի 3,25 կադր վայրկյանում: Սակայն ձեզ տիեզերքից տեսնելու համար պետք է վառ գույնի շոր հագնեք, որը կտարբերվի շրջապատի գույներից և պետք է պառկեք գետնին: Դա բավական է, որ ցանկացողները կադրի վրա երկու մեգապիքսել տեղ զբաղեցնեն: Ծրագրի ավարտը նախատեսված է 2012 թվականի կեսերին: Հուսանք մինչև աշխարհի վերջը կհասցնենք օգտվել այդ ծրագրից ; ))
Օդնոկլասնիկային ծանոթության անհաջող ավարտը
Շատերն են գրանցված օդնոկլասնիկիում նոր ծանոթներ ձեռք բերելու, դասընկերներին գտնելու և գուցե այլ նպատակներով, իսկ թե ինչ նկատի ունեմ այլ նպատակներ ասելով, դրա մասին էլ հիմա կխոսենք: Սամվել անունով մեկը, օդնոկլասնիկիում գրանցված որպես Հայկ, ծանոթանում է Անի անունով մի աղջկա հետ և երկար բանակցություններից հետո հանդիպում նրա հետ: Հուլիսի 7-ին նրանք հանդիպում են Նորքի 2-րդ զանգվածի շատրվանների մոտ, և տղան աղջկան խաբելով, վերցնում է նրա հեռախոսը, պայուսակը, դրամապանակը և փախչում, ընդհանուր առմամբ աղջկան պատճառելով 100.000 դրամի վնաս: Երեկ կեսգիշերին ոստիկանները բերման ենթարկեցին Սամվելին: Կատարվում է հետաքննություն, սակայն Անին դժվար, թե մոռանա իր անհաջող ծանոթությունը: Իսկ դուք հիշեք, որ ինտերնետային ծանոթությունները միշտ վերջանում են անակնկալով: Սակայն այն կլինի հաճելի, թե տհաճ արդեն կախված է Ձեր բախտից : ))))
пятница, 8 июля 2011 г.
Ահա և նրանք, ովքեր սիրում են բառի բուն իմաստով սուր զգացողություններ
Երևի արդեն կռահեցիք, որ սուր բառը վերաբերում է ոչ միայն զգացողություններին այլ նաև այն կոտոշներին որոնք դրանք պարգևում էին: Այսօր իսպանական Պամպլոն քաղաքում տեղի ունացավ ամենամյա մրցավազք ցլերի հետ: Ադրենալին, ահա այն միակ պատճառը, որը մի քանի հարյուր մարդու ստիպել էր դուրս գալ և վազել կատաղած ցլերի առջևից: Շատերը ադրենալինի պակասը լրացրեցին, սակայն հիվանդանոցում, իսկ ոմանք հասան մինչև վերջնագիծ: Իսկ, թե ինչերի միջով նրանք անցան այդտեղ հասնելու համար դիտեք ինքներդ : )))
Երևում է աշխարհի վերջը մոտենում է: Կանխատեսել են շոկոլադի դեֆիցիտ
Աշխարհում շոկոլադ օգտագործողների թիվը գնալով ավելանում է, իսկ այ շոկոլադի արտադրության ծավալները` պակասում: Դա էլ հերիք չէ հիմա էլ կակաոյի դաշտերում վարակ է տարածվել: Եթե այսպես շարունակվի հաջորդ տարի արդեն շոկոլադի դեֆիցիտն անխուսափելի կլինի: Սա էլ վարակված կակաոներից մեկը : (((
Հետևություն` քանի շոկոլադ կա կերեք ինչքան կարող եք : ))))
Подписаться на:
Сообщения (Atom)





















